Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը հրաժարվել է բանակցել Մադրիդի «Ռեալի» հետ:

Sport.es-ի փոխանցմամբ՝ «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մի քանի անգամ կապ է հաստատել 23-ամյա ֆուտբոլիստի հոր հետ, սակայն նա հրաժարվել է բանակցել որդու տրանսֆերի շուրջ:

Լուրեր են պտտվում, որ  «Մանչեսթեր Սիթին» գլխավորելու դեպքում Խոսեպ Գվարդիոլան փորձելու է Նեյմարին տանել անգլիական ակումբ:

Հավելենք, որ բրազիլացին նաև «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում է: