Մադրիդի «Ռեալն» ու կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված են Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոտցեի ծառայություններով:

Bild-ի փոխանցմամբ՝ 23-ամյա ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել նաև Թուրինի «Յուվենտուսն» ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:

Ավելի վաղ Գյոտցեն հայտարարել էր, որ դեմ չէ ամռանը փոխել ակումբը: «Բավարիան» այդ հարցով պետք է բանակցի նրա հետ: