Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այցելել է պատանիների աջակցության ավետարանչական հիմնադրամ:

Derwesten.de-ի փոխանցմամբ՝ 27-ամյա ֆուտբոլիստն իր միակ հանգստյան օրը նվիրել է հիմնադրամի 50-ամյակին նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունեցել Գերմանիայի Մենդեն քաղաքում:

Մխիթարյանն ինքնագրով գնդակներ է բաժանել նրանց դեղին ու սև հագուստներով 6-22 տարեկան 40 երեխաների ու պատանիների:

Հիշեցնենք, որ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: