Երեկ՝ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում կայացած Հայաստան - Բելառուս (0:0) ընկերական հանդիպման երկրորդ կեսում խաղադաշտ ներխուժեց ֆուտբոլասերներից մեկը, ով ճայտրուկը եւ միջնամատը վեր պարզած վազեց կառավարական օթյակի ուղղությամբ:

Քիչ անց իրավապահները երկրպագուին հեռացրին մարզադաշտից: Հետագայում պարզվեց, որ ասպարեզում հայտնված ֆուտբոլասերը 23-ամյա Հայկ Բաբայանն է:

Երկրպագուն նշել է.

«Դա այսքան տարիների ընթացքում մեր ֆուտբոլի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ոչ միայն իմ, այլ նաև ողջ հասարակության մեջ կուտակվածի պատասխանն էր: Սա բողոքի մի ձև էր, որն ուղղված էր ՀՖՖ-ին, որպեսզի նրանք հասկանան, որ այսկերպ այլևս չի կարող շարունակվել, և որ միակ ելքը ֆեդերացիայի նախագահի ու գործկոմի ողջ կազմի հրաժարականն է»: