ՌԴ Կրասնոդար քաղաքում ավարտվեց ԱՊՀ երկրների դպրոցականների միջազգային մարզական 4-րդ մրցաշարը, որին մասնակցում էին ԱՊՀ անդամ տաս երկրների հինգ հարյուր դպրոցական մարզիկներ` բասկետբոլ՝ «տղաներ», վոլեյբոլ, սեղանի թենիս, բատմինթոն, բասկետբոլ 3X3՝ «աղջիկներ» և շախմատ մարզաձևերից: Մրցաշարի կազմակերպիչն է դպրոցականների համառուսական մարզական ֆեդերացիան, որը ղեկավարում է օլիմպիական չեմպիոն Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր Իրինա Ռոդնինան:
Ինչպես Կրոսնադարից մեզ հայտնում է Հայաստանի պատվիրակության ղեկավար Արման Այվազյանը, մեր դպրոցականները բավականին լավ ելույթներ են ունեցել այս ստուգատեսում: Բասկետբոլի տղաների թիմը, կիսաեզրափակիչում 55:35 հաշվով պարտության մատնելով Ռուսաստանի թիմին, անցավ եզրափակիչ, սակայն եզրափակիչ փուլում 53:45 հաշվով պարտություն կրելով ՈՒզբեկստանի թիմին՝ զբաղեցրեց պատվավոր II- րդ հորիզոնականը: 3X3 բասկետբոլի աղջիկների թիմը եզրափակչում 6:13 հաշվով զիջեց Բելոռուսիայի թիմին և նույնպես զբաղեցրեց պատվավոր II-րդ հորիզոնականը:
Բատմինթոնի թիմային հաշվարկում Հայաստանի թիմը գրավեց պատվավոր III-րդ հորիզոնականը, իսկ անհատական պայքարում Մանե Ստեփանյանը զբաղեցրեց պատվավոր II-րդ հորիզոնականը, Էրիկ Կրբաշյանը՝ պատվավոր III-րդ հորիզոնականը: Աղջիկների զուգախաղերում Մանե Ստեփանյանը և Գայանե Մամաջանյանը դարձան ոսկե մեդալակիր՝ զբաղեցնելով I-ին հորիզոնականը, իսկ տղաների զուգախաղերում Էրիկ Կրբաշյանը և Արման Վարդանյանը զբաղեցրեցին պատվավոր III-րդ հորիզոնականը:
Սեղանի թենիսի մրցապայքարում մեր մարզիկները թիմային հաշվարկով զբաղեցրեցին I-ին հորզոնականը՝ նվաճելով ոսկե մեդալ, իսկ անհատական պայքարում Ավետ Վասիլյանը նվաճեց ոսկե մեդալ՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը:
Վոլեյբոլի թիմը գրավեց չորրորդ տեղը, իսկ ֆուտզալի թիմը՝ 6-րդ տեղը:
Այսօր Հայաստանի պատվիրակությունը կվերադառնա Հայաստան: