Մադրիդի «Ռեալն» անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին» առաջարկել է ձեռք բերել կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին:

Marca-ի համաձայն՝ Խամեսը քիչ խաղաժամանակ ստանալու պատճառով ցանկացնում է հեռանալ Արքայական ակումբից:

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն այս մրցաշրջանի ընթացքում բազմիցս նշել է, որ հույսեր է կապում կոլումբացի կիսապաշտպանի հետ: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ռոդրիգեսը մասնակցել է 20 խաղի՝ մեկնարկային կազմում հանդես գալով 12 անգամ եւ դառնալով 8 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ: