hraparak.am _ Գրում է 

Չափից դուրս թիմային ֆուտբոլիստ չի լինում, միայն մի ողբերգական դեպքում, եթե քո խաղի արդյունքը օգնում է հակառակորդին հաջողության հասնել: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը իհարկե թիմային ֆուտբոլիստ է, այնքան թիմային, որ մեկ-մեկ երկրպագուները նեղսրտում են դրանից, ուզում են գոլային փոխանցում կատարելու փոխարեն հենց ինքը՝ Հենոն գոլի հեղինակ դառա: Սակայն բացարձակ թիմային ֆուտբոլիստի համար կարևորը անկասկած գոլն է, իսկ թե ով կհեղինակի այն, սա արդեն երկրորդական հարց է:

Ակնհայտ է, որ Հենրիխ Մխիթարյանը իր խաղով միտված է նրան, որ նախ և առաջ թիմը՝ Մանչեսթեր Յունայթեդը հաջողի, որ վերջնարդյունքը միայն հաղթանակով պսակվի և այս է վկայում վերջին երեք հանդիպումներից հետո առկա վիճակագրությունը՝ երեք խաղում Հենոն 5 գոլային փոխանցման հեղինակ է դարձել, որոշները իրենց գեղեցկությամբ և վարպետությամբ պարզապես ուսուցողական են:

Պրեմիեր լիգայի հերթական տուրում, երրորդ խաղն անընդմեջ, Մանկունյանցիներն չոր հաղթանակ են տանում՝ Լեսթերի դարպասն ուղարկելով երկու գնդակ:

Եվ ահա Մխիթարյանը վերստին, արդեն 5-րդ անգամ դառնում է գոլային փոխանցման հեղինակ՝ առաջ մղելով իր թիմին: Կարելի է ասել, որ Լեսթերի դեմ խաղում Կարմիր Սատանաները իսկապես գերազանց էին հանդես գալիս՝ մշտապես միտված լինելով դեպի հակառակորդի դարպասը՝ սրընթաց գրոհներ էին կազմակերպում: Իսկ առաջին և երկրորդ խաղակեսերում Յունայթեդի ամենաեռուն ֆուտբոլիստը Պոլ Պոգբան էր, ով տասնյակ հուժկու հարվածներով, որոնց մի մասը հիմնականում շեղ էին ստացվում փորձում էր գրավել Լեսթերի դարպասը, նաև խաղադաշտում ակտիվ էին Խուան Մատան, Նեմանյա Մատիչը, Ռոմելու Լուկակուն, ով սակայն չկարողացավ իրացնել 11 մետրանոց հարվածը նաև պիտի ընդգծել պաշտպան Ֆիլ Ջոնսի խաղը: Ըստ իս Ջոնսը այս հանդիպման լավագույն ֆուտբոլիստն էր և ակներև է, որ պաշտպանական գծում Բայի-Ջոնս տանդեմը ամենազորեղներից է լինելու ողջ Պրեմիեր լիգայում: Իսկ Ջոնսը Լեսթերի դեմ խաղում ուղղակի փայլում էր, թե աշխատասիրությամբ, թե ամրությամբ և թե ամենակարևորը՝ խաղային որակների զգալի կայունությամբ, ինչը անցած մրցաշրջանում պակասում էր նրան:

Մի հետաքրքիր դիտարկում ևս. Յունայթեդը գրոհելով՝ այնուհանդերձ արդեն որերորդ անգամ արդյունքի է հասնում հենց երկրորդ խաղակեսի միջնամասերում, երբ հաջողվում է բացել խաղի հաշիվը և ստիպել հակառակորդին զսպանակի նման բացվել, ինչը գոլային հակագրոհներ կառուցելու և ինչպես ասում են «խաղը սպանելու» մի նոր առիթ է: Իհարկե սա բնորոշ է Ժոզե Մոուրինյոյի որդեգրած մարտավարությանը, ուստի հետաքրքիր է՝ առաջիկայում, երբ մեկնարկի Չեմպիոնների լիգան, արդյո՞ք Ժոզեն ավելի լուրջ մրցակիցների դեմ հանդիպումներում էական փոփոխությունների չի գնա:

Պրեմիեր լիգայում մեկ շաբաթյա դադար է: Յունայթեդի հաջորդ մրցակիցը լինելու է Ստոկ Սիթին, հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին:Նյութի աղբյուրը ` hraparak.am