Գերմանիայի Համբուրգ քաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հաղթանակով մեկնարկեց Հայաստանի նաեւ երկրորդ ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը:

Եվրոպայի չեմպիոնը 64 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչի մենամարտում մրցեց Ղազախստանի ներկայացուցիչ Բեկդաուլետ Իբրագիմովի հետ եւ հաղթեց մրցավարների որոշմամբ՝ 3:2 հաշվով:

Առաջին ռաունդն ավարտվեց Հովհաննես Բաչկովի առավելությամբ։ Նույն ակտիվությամբ եւ հարվածներով Հովհաննես Բաչկովը շարունակեց երկրորդ ռաունդում։ Երրորդ ռաունդում Ղազախստանի ներկայացուցիչն ակտիվացավ եւ հարվածաշարերով սկսեց գրոհել, Հովհաննես Բաչկովն էլ մրցակցի մի քանի ուժգին հարվածներ բաց թողեց, սակայն Ղազախստանի ներկայացուցչի հարվածներն անպատասխան չէին մնում։ Երրորդ ռաունդում երկու բռնցքամարտիկներն էլ հավասար պայքար էին տանում։

Մենամարտի ավարտի գոնգի հնչելու պես, Ղազախստանի ներկայացուցիչը արդեն իր հաղթանակն էր տոնում, բայց ռինգի մրցավարը բարձրացրեց Հովհաննես Բաչկովի ձեռքը։

Հովհաննես Բաչկովը կարմիր անկյունում էր: Նրա մարտավկան Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանն էր։

60 կգ քաշային կարգի 1/16 եզրափակիչում Կարեն Տոնականյանը մրցել էր ավստրալացի Հարի Գարսայդի հետ եւ երկու անգամ մրցակցին նոկդաունի ենթարկելով՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր 3։2 հաշվով։

Հայաստանն ունի երկու մասնակից: Նրանք ուղեգրերը նվաճել էին Եվրոպայի առաջնությունում