Ամառային արձակուրդից հետո վերսկսել է Ֆորմուլա-1-ի աշխարհի առաջնությունը: Բելգիայի Մեծ մրցանակի խաղարկությունն ավարտվել է «Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հաղթանակով: Երկրորդ տեղը գրավել է ընդհանուր հաշվարկի առաջատար, «Ֆերարիի» գերմանացի ներկայացուցիչ Սեբաստիան Ֆետելը: Եռյակը եզրափակել է ավստրալացի Դանիել Ռիկարդոն «Ռեդ Բուլից»:

Ընդհանուր հաշվարկում Հեմիլթոնը կրճատել է միավորների տարբերությունը մինչեւ 7-ի: Ֆետելն ունի 220, Հեմիլթոնը՝ 213 միավոր:

Սեպտեմբերի 3-ին տեղի կունենա Իտալիայի Մեծ մրցանակը: