Լոնդոնի «Չելսիի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան հաստատել է, որ իսպանացի հարձակվող Դիեգո Կոստան մնալու է թիմում:

Թվիթերյան իր էջում բելգիացին հրապարակել է իսպանացու հետ համատեղ լուսանկար և մակագրել. «Նա մնում է»:

Հիշեցնենք, որ առաջինը նմանատիպ գրառում էր կատարել «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն, ինչից հետո բրազիլացի հարձակվող Նեյմարը հեռացել էր ֆրանսիական ՊՍԺ: