«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը վերսկսել է լիարժեք մարզումները ծնկի վնասվածքից ապաքինվելուց հետո:

Այս մասին հայտնել է անձամբ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը` «Instagram»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:

«Լավ նորություններ ունեմ. ես վերսկսել եմ մարզումներս դաշտում: Դուք, հավանաբար, գիտեք, որ ես ծնկի ոչ շատ լուրջ բորբոքում ունեի: Օր օրի ինձ ավելի լավ եմ զգում, հուսով եմ` շատ շուտով խաղալ»,- գրել է Օզիլը:

Այդուհանդերձ, անգլիական լիգայի Գավաթի «Արսենալ»-«Դոնկասթեր Ռովերս» խաղը, որը կկայանա «Էմիրեյթս» մարզադաշտում սեպտեմբերի 20-ին, կիսապաշտպանը, միանշանակ, բաց կթողնի: