«Բեշիքթաշը» դիմել է իր երկրպագուներին և խնդրել ներկա չգտնվել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի` «Մոնակոյի» հետ խաղին:

Հանդիպումը կկայանա այսօր` հոկտեմբերի 17-ին, և կմեկնարկի ժամը 22:45-ին:

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի` «Լիոնի» և «Բեշիքթաշի» միջև 2017 թվականի ապրիլին կայացած խաղը մթագնել էր երկու ակումբների երկրպագուների մասնկացությամբ տեղի ունեցած անկարգությունների պատճառով:

Այդ ժամանակ, ՈւԵՖԱ-ն ակումբներին մեկ մրցաշրջանով որակազրկել է եվրագավաթներից` երկամյա փորձնական ժամանակահատվածով: Ֆրանսիական և թուրքական ակումբները նաև տուգանվել են.

«Սիրելի երկրպագուներ, խորհրդի որոշման համաձայն մեր երկրպագուները չեն այցելի «Մոնակո»-«Բեշիքթաշ» խաղին: Ձեզ խնդրում ենք չայցելել «Լուի II» մարզադաշտ, որպեսզի խուսափենք որակազրկման սպառնալիքներից»,- ասվում է թուրքական ակումբի պաշտոնական կայքում տարածած հաղորդագրության մեջ: