Manchester Evening News-ը հաղորդում է, որ ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին բրազիլացի Նեյմարի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով հնարավոր է հեռանա թիմից:
Կավանիին գնելու հավանական թեկնածուները Մանչեսթեր Յունայթեդը, Ռեալը և Էվերթոնն են, սակայն ֆուտբոլիստն անձամբ ցանկանում է տեղափոխվել Մանչեսթեր Սիթի:
Չնայած նրան, որ երկու ֆուտբոլիստները մերժում են տարաձայնությունների հետ կապված տեղեկությունները, Նեյմարը ցանկանում է իր շուրջ թիմ կառուցել, իսկ Կավանին նրա ծրագրերի մեջ չի մտնում, ինչի պատճառով թիմի ղեկավարությունը հնարավոր է արդեն ձմռանն իրականացնի Կավանիի տրանսֆերը:
Նշենք, որ այս մրցաշրջանում ուրուգվայցի հարձակվողը 17 խաղում 13 գոլի հեղինակ է դարձել: