Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն դարձել է Բելգիա-Ճապոնիա ընկերական հանդիպման միակ գոլի հեղինակը:

Հաղթական գնդակը 24-ամյա ֆուտբոլիստին դարձրել է Բելգիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն: Լուկակուի համար այդ գոլը 31-րդն էր ազգային ընտրանու կազմում:

«Կարմիր սատանաների» հարձակվողը շրջանցել է Բերնարդ Վորխոֆային և Պոլ վան Հիմստին, որոնք Բելագիայի ընտրանու մարզաշապիկով դարձել էին 30 գոլի հեղինակ: