Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին հայտարարել է, որ իրեն դուր է գալիս Մյունխենի «Բավարիայի» պատմությունը:

«Նայում եմ «Բավարիայի» պատմությանը և հասկանում, որ այդ ակումբը միշտ կլինի ուժեղագույնների թվում: «Բավարիայում» հանդես են գալիս բարձր մակարդակ ունեցող ֆուտբոլիստները:

Երբեմն համակարգչային խաղերով ընտրում եմ հենց «Բավարիան»»,- Ալիի խոսքն է մեջբերում «Mirror»-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալին սկսել է համագործակցել այն գործակալության հետ, որը ներկայացնում է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի շահերը: