Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում կհանդիպի «Մանչեսթեր Սիթիին»:

Ինչպես տեղեկացնում է «Daily Mail»-ը, մանչեսթերյան դերբին կարող է հետաձգվել առատ ձյան պատճառով:

Օդի ջերմաստիճանը մնում է բացասական: «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը բանակցություն է վարում մասնագետների հետ և կարող է խաղը հետաձգելու որոշում կայացնել: