Իտալացի պաշտպան Լեոնարդո Բոնուչին խոսել է «Յուվենտուսից» «Միլան» տեղափոխության մասին:

«Կյանքում և աշխատանքում երբեմն լինում են տարաձայնություններ, այդ իսկ պատճառով ես և «Յուվենտուսը» որոշեցինք գնալ տարբեր ճանապարհներով:

Երբեմն քրտնում եմ, երբ հիշում եմ այդ գործարքի մասին: «Միլանից» ստացած առաջարկն ընդունել եմ անմիջապես:

Շնորհակալ եմ ակումբի տնօրեններ Մարկո Ֆասոնեից և Մասիմիլիանո Միրաբելիից` իրենց կատարած աշխատանքի համար»,- Բոնուչիի խոսքն է մեջբերում «Football Italia»-ն: