Ինչպես հայտնում է «Futbolred»-ը, Չիլիի ազգային հավաքականը կարող է գլխավորել Ռեյնալդո Ռուեդան:

Ռուեդան ժամանակին աշխատել է Կոլումբիայի և Էկվադորի ազգային թիմերի հետ: Այժմ նա «Ֆլամենգոյի» գլխավոր մարզիչն է:

Չիլիի ֆուտբոլի ֆեդերացիան 1 մլն եվրո կվճարի, որպեսզի բրազիլական ակումբը բաց թողնի կոլումբիացի մասնագետին: