Լոնդոնի «Արսենալն» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համաձայնության են հասել անձնական պայմանագրի վերաբերյալ, հաղորդում է transferchecker-ը:

Կողմերը կկնքեն չորս տարվա պայմանագիր: Մխիթարյանի շաբաթական աշխատավարձը «Արսենալում» կկազմի 130 հազար ֆունտ ստերլինգ, գումարած բոնուսներ:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» ներառված է լոնդոնի ակումբի չիլիացի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի գործարքում: Սանչեսը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հետ կկնքի 4.5 տարվա պայմանագիր եւ կստանա տարեական 14 միլիոն ֆունտ ստերլինգ հարկերի վճարումից հետո:

 Նյութի աղբյուրը՝ NEWS.am SPORT