Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալում» իր հիմնական մարզումներից հետո նաեւ կատարում է մարզիչների պարտականություն՝ փոխանցումներ կատարելով հարձակվողներին, գրում է բրիտանական mirror-ը:

Այդ մասին լրագրողը նաեւ հարցրել է անգլիական թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին, որը հայ ֆուտբոլիստի այդ մոտեցումը գնահատել է «շատ պրոֆեսիոնալ եւ նորմալ»:

Անգլիայի առաջնության 27-րդ տուրում «Արսենալը» կհյուրընկալվի «Տոտենհեմին»: Փետրվարի 10-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 16:30-ին:

 

Նյութի աղբյուրը` NEWS.am