Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է հաղթանակը «Միլանի» նկատմամբ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում:

«Մենք կարեւոր հաղթանակ տարանք մղձավանջային շաբաթից հետո: Մեզ համար շատ կարեւոր էր հաղթել այս խաղում, բայց դա դեռ չի նշանակում, որ դուրս ենք եկել հաջորդ փուլ: Մենք դեռ պետք է տանն էլ հաղթենք դրա համար: Ես շատ գոհ եմ խաղացողների տրամադրվածությունից եւ վերջին պարտություններին նրանց արձագանքից:

«Միլանի» դեմ չէինք կարող շատ ռիսկի դիմել, քանի որ լավ վիճակում չէինք: Բայց նաեւ որոշակի ռիսկ անհրաժեշտ էր, այլապես կկորցնեինք մեր շարժունությունը:

Գավաթի եզրափակիչում պարտվելուց հետո դժվար է մի քանի օրում մարսել դա: Երբ բռնցքամարտիկի նման նոկդաունում ես, ժամանակ չես ունենում պատասխանել, բայց այս դեպքում ստիպված ես»,- Վենգերի խոսքը մեջբերում է «Արսենալի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Արսենալը» Իտալիայում Հենրիխ Մխիթարյանի եւ Աարոն Ռեմզիի գոլերի շնորհիվ հաղթել է 2:0 հաշվով: Պատասխան հանդիպումը Լոնդոնում տեղի կունենա մարտի 15-ին:

Նյութի աղբյուրը NEWS.am