Մեր հյուրն այսօր Հայաստանի Հանրապետության ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանն է: Պարոն Չոբանյան, ինչո՞վ է զբաղվում ավանդական ուշուի ֆեդերացիան և որքանո՞վ է արևելյան այդ մարտարվեստը հետաքրքրում հայ երիտասարդությանը: Հայկական ավանդական ուշուի ֆեդերացիան արդեն 25 տարեկան է և զբաղվում է ուշուի բոլոր ուղղությունների պրոպագանդման փորձերով:Սպորտային ուշուն,որը ստեղծվել է նախորդ դարի 40-ական թվականներին, նպատակ է ունեցել, որ ուշուն հնարավորինս շատ տարածվի ամբողջ աշխարհում:

Ինքն իրենից ներկայացնում է հավաքական ոճեր և բերված է մի ստանդարտի, որպեսզի մարզիկները հասկանան՝ ինչպե՞ս են մասնակցում, ի՞նչ մրցավարական կանոններով և այլն: Ունենք նաև առողջարարական ուշու, որը նաև լուրջ համակարգ է:Այս հիմնական ուղղությունները մենք վերցրել ենք մեր դաշտում և զարգացնում ենք: Երիտասարդների մոտ, թող ինձ ներեն բոլորը, բայց սա բացարձակ ճշմարտություն է, այս մարտարվեստը հետաքրքրում է միայն ինտելեկտուալ երիտասարդությանը: Որովհետև ուշուն բավականին լուրջ ինտելեկտուալ համակարգ է և ուսուցանելու համար անպայման գիտելիք է պետք:

Փորձը ցույց է տվել, որ դպրոցում լավ սովորող երեխան նաև լավ է տիրապետում ուշուին: Հայաստանում աղջիկները որքանո՞վ են հետաքրքրված ավանդական ուշուով: Երևի թե սկսեմ իմ աղջկանից՝ Աննա Չոբանյանից, ով ուշուի սպորտի վարպետ է, այնուհետև կինս՝ Լուսինե Այվազյանը, ուշուի միջազգային սպորտի վարպետ է և ուշուի միջազգային բարձրագույն կարգի մրցավար: Մենք ունենք նաև աղջիկներ,որոնք մեզ բավականին լուրջ համբավ են բերել իրենց վաստակած մեդալներով:Օրինակ՝ միջազգային կարգի սպորտի վարպետ Լիանա Վարդանյանը, սպորտի վարպետ Նաիրա Աթունյանը և այլոք:

Ներգրավվածությունը շատ մեծ է:Հիմա իմ խմբում աղջիկները ավելի շատ են, քան տղաները: ՈՒշուն՝ որպես մարտարվեստ, ստեղծվել է մի պարտադիր գաղափարով. -Ոչ մի կերպ չհակառակվել բնությանը: Չինացիների հանճարը նրանում է, որ իրենք կարողացել են ստեղծել մի համակարգ, որը ունի լուրջ ֆիզիկական ներազդեցության հնարավորություններ ինքնապաշտպանության առումով, բայց դրա հետ միասին չի այլանդակում քո արտաքին տեսքը: Բնականաբար, աղջիկները հասկանալով դա,սիրով գալիս են մարտարվեստին տիրապետելու: Հայաստանում հիսունն անց թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ իրենց մի տեսակ ծեր են զգում: Ինչո՞վ է պայմանավորված՝ հոգեբանական խնդրով, թե՞ առօրյայում սպորտի պակասով: Ես շատ մարդկանց գիտեմ, ովքեր 70 տարեկան են, սպորտով չեն զբաղվում: Եթե դու իրենց հայրիկ ես ասում,իրենք ընդվզում են:Մարդը կարող է ծեր լինել նաև 30 տարեկանում, ինչո՞ւ չէ նաև 20 տարեկանում: Ես կարծում եմ, որ դա զուտ հոգեբանական խնդիր է:

Մեր տեղեկությունների համաձայն՝ Ձեր եղբայրը Ձեզ մոտ զբաղվում էր ավանդական ուշուով,սակայն Ձեր խիստ դրսևորումների պատճառով դադարեց զբաղվել: Ձեր խիստ դրսևորումները դաստիարակության ձև էին, թե՞ արդարության՝ ոչ կողմնապահ լինելու:

Մրցումների գլխավոր մրցավարը պարտադիր լինում էի ես: Մրցումների գլխավոր մրցավար, ով նաև ֆեդերացիայի նախագահն է, իսկ մրցահարթակում մենապայքարի մեջ է գտնվում Արթուր Չոբանյանը, ով իմ հարազատ եղբայրն է: Եվ պատկերացրեք, գրեթե հավասար մենամարտ է, և ես պետք է որոշում կայացնեմ՝ ու՞մ տամ հաղթանակը:
Եթե ես հաղթանակը շնորհում եմ Արթուր Չոբանյանին,ապա ի՞նչ ասեկոսեներ կարող են պտտվել:Սա մի կողմից:
Մյուս կողմից: Ես միշտ ֆեդերացիան ղեկավարել եմ այն սկզբունքներով, որպեսզի որևիցե մեկին թույլ չտամ ունենալ որևիցե հնարավորություն ասելու, մատով ցույց տալու, հարցնելու, թե ինչու՞ սրան կարելի է, իսկ ինձ՝ ոչ:25 տարվա իմ ղեկավարման ընթացքում ես կարողացել եմ այդ խնդիրը ֆեդերացիայում բացառել: Մեզ մոտ բոլոր որոշումները ընդունվում են կոլեկտիվ ձևով, բացարձակապես քվեարկության ճանապարհով և դա բերում է նրան, որ մեր բոլոր որոշումների համար պատասխանատու է ոչ թե Տիգրան Չոբանյանը, այլ ամբողջ ֆեդերացիայի կազմը:
Ես շատ ցավում եմ,որ այս ամենի պատճառով եղբայրս մտածեց, որ քանի ես ֆեդերացիայի նախագահ եմ, ինքը ապագա չունի, թողեց սպորտով զբաղվելը: Այնինչ՝ լինելով շատ հեռանկարային սպորտսմեն, ով կարող էր մեզ բերել Եվրոպայի և աշխարհի՝ անգամ միչև չեմպիոնի տիտղոսներ, մենք իրեն կորցրինք: Ես ցավում եմ, բայց չեմ փոշմանում, որ խիստ եմ եղել դրա հետ կապված:

Երբ ինքն իրեն կհասկանա, կճանաչի ծեր, ինքն այդ պահից ծեր է: Օրեր առաջ լրատվամիջոցներում արագ տարածվեց Ձեր հայտարարությունը,որ կարատեի ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը խաբում է ֆերդերացիայի սաներին, որ անգամ <<Դուքենդո>> բառ գոյություն չունի բառարանում:Կխնդրեի անդրադառնաք այս թեմային: Հարցը գալիս հանգում է մի եզրույթի, երբ որ եզակի դեպքերում դեմոկրատիան դառնում է խիստ վտանգավոր:Այսօր ցանկացած մարդ իրավունք ունի իրավաբանորեն ստեղծել հասարակական կազմակերպություն ցանկացած անունով:Օրինակ՝ <<Շեկոյան մարտարվեստներ>> ֆեդերացիա: Դրանից ավելի ծիծաղելի բան չեմ պատկերացնում: Մանավանդ,որ անձին էլ ճանաչում ես:Նման եզրույթներ շատ կան: Ինձ համար անհասկանալի է, երբ որ մի ֆեդերացիայի անվանման կեսը անգլերեն է, մյուսը՝ճապոներեն:Մանավանդ, որ մի բառը փաստացի մյուսի թարգմանությունն է:

Երբ տեսավ, որ այդ ամենը շատ է արծարծվում, հորինեց մի ուրիշ բառ ՝<<Դուքենդո>>: Միջազգային ֆեդերացիա,որը գրանցված է Հայաստանում, որը չունի կառուցվածք, այլ երկրների անդամություն և այլն:Դրա համար էլ ես հայտարարում եմ, որ մի մարդ,ով ուզում է գա,լիցենզավորման դաշտ մտնի, զբաղվում է նման այլ խնդիրներով,արդյոք դրա իրավունքը ունի:

Երկար տարիներ զբաղվելով սպորտով և լինելով Հայաստանի Հանրապետության ուշուի ֆեդերացիայի նախագահ, ամեն դեպքում, ի՞նչ եք կարծում, Դու՞ք եք Հայաստանում սպորտին տվել ինչ-որ բան, թե՞ սպորտը Ձեզ:

Ես 7 տարեկանից սպորտի մեջ եմ: Սկսել եմ զբաղվել ֆուտբոլով, հետո շարունակել եմ թեթև ատլետիկայով:Հետո ,երբ մարտարվեստների բումը մտավ, ես ու էլի շատ երիտասարդներ տրվեցինք մարտարվեստին:
Սպորտը ինձ տվել է հետաքրքիր մի քանի բաներ.
1.Հավատալ ինքդ քեզ:
2.Հավատալուց բացի,անես ամեն ինչ,որ հասնես դրան:
3.Կարգապահություն:
4.Սպորտը ինձ սովորեցրեց մարդկանց հետ շփվել,մարդկանց սիրել:
5.Սպորտը ինձ սովորեցրեց հոգեբանություն:
Ի՞նչ ես տվեցի սպորտին:
Մենք տվել ենք սպորտին այն,որ ստեղծել ենք մի հետաքրքիր ֆեդերացիա, որտեղ կրթում են երեխաներին, որոնք ծառայելով բանակում, դրսևորում են իրենց միայն ամենալավ դիրքերով: Մեր երեխաներն են, մեր կողմից դաստիարակված երեխաներն են: Մեր հպարտությունն ու ուրախությունն են:Մենք էլ համարում ենք, որ սա էլ մեր տվածն է սպորտին:

Մանրամասները՝ տեսանյութում