Ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն այս պահին հետեւում է «Փյունիկ» եւ «Ալաշկերտ» ֆուտբոլային ամուկբների հանդիպմանը: Խաղը տեղի է ունենում «Փյունիկ»-ի մարզադաշտում: Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանն ինքը «Փյունիկ» ակումբի սան է: Այս պահին «Փյունիկը» հաղթում է 3.0 հաշվով:

Մխիթարյանն ազգային ընտրանու կազմում Երեւանում մարտի 24-ին կմասնակցի Էստոնիայի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը, իսկ մարտի 27-ին, կհանդիպի արդեն Լիտվայի հավաքականի հետ:

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանն այժմ խաղում է անգլիական «Արսենալում»: Նախկինում նա հանդես է եկել գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ում եւ անգլիական «Մանչեսսթեր Յունայթեդ»-ում: