«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը վիրահատվել է: Նա հոսպիտալացվել է ուղեղի արյունազեղման հետեւանքով: Նրա վիճակը ծայրահեղ ծանր է, հաղորդում է SkySportsNews-ը: Վիրահատությունն անցել է հաջող, սակայն լեգենդար մարզիչին կպահանջվի ինտենսիվ թերապիա: 76-ամյա Ֆերգյուսոնը հիվանդանոց էր տեղափոխվել մայիսի 4-ին:

Ֆերգյուսոնը բրիտանական ֆուտբոլի ամենատիտղոսակիր մարզիչն է՝ 49 տիտղոս: 1999 թվականին շոտլանդացի մասնագետը ստացել է ասպետական կոչում: