Ֆուտբոլի Արեւմտյան Հայաստանի հավաքականը դուրս եկավ Լոնդոնում ընթացող չճանաչված երկրների աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ՝ D խմբում գրավելով առաջին տեղը: Խմբային փուլի երրորդ տուրում հայ ֆուտբոլիստները 4:0 հաշվով պարտության մատնեցին Կաբիլիայի հավաքականին եւ վաստակեցին 7 միավոր:

Հունիսի 5-ին կայանալիք քառորդ եզրափակիչում Արեւմտյան Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Սեկելիլենդը (Ռումինիայում բնակվող հունգարացիների երկրամաս):