Whoscored.com-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Լիվերպուլի» դեմ Անգլիայի առաջնության 11-րդ տուրի խաղում:

Հայաստանի հավաքականի ավագը կատարել է մեկ հարված, որը շեղ է ստացվել: Մխիթարյանի 35 փոխանցումներից թիմակիցներին հասել է 77.1 տոկոսը: 29-ամյա կիսապաշտպանը կատարել է 2 առանցքային փոխանցում, մեկ անգամ հաղթել օդային մենապայքարում ու մեկ անգամ խլել գնդակը: Հենրիխը կանոնները խախտել է մեկ անգամ, մեկ անգամ հայտնվել խաղից դուրս վիճակում, իսկ նրա դեմ պայքարում մրցակիցը խախտում թույլ չի տվել: Արդյունքում՝ նա ստացել է 6.05 գնահատականը, իսկ «Արսենալի» կազմում ամենաբարձրը գնահատվել է գերմանացի պաշտպան Շկոդրան Մուստաֆիի խաղը (7.96):

Հիշեցնենք, որ «Արսենալի» խաղադաշտում կայացած խաղն ավարտվել էր 1:1 գաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 68 րոպե:

Տեսանյութում ներկայացված են Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ լավագույն դրվագները «Լիվերպուլի» դեմ խաղում