Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մազիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Եվրո-2020 վիճակահանություն հետո անդրադարձել է Հայաստանի ընտրանուն բաժին ընկած թիմերին:

«Շատ հետաքրքիր խումբ է, որում ընդգրկվել են տարբեր խաղաոճեր դավանող հավաքականներ: Անկախ վերջին տարիների արդյունքներից՝ կարծում եմ, որ մեր խմբի ընդգծված ֆավորիտն Իտալիայի հավաքականն է: Մնացած թիմերը հավասարազոր են և կարող են պայքարել ցանկացած խաղում հաջողության հասնելու համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գյուլբուդաղյանցի խոսքերը մեջ է բերում ՀՖՖ-ն:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման փուլում հայտնվեց J խմբում: Դուբլինում կայացած վիճակահանության արդյունքում Հայաստանի ընտրանին նույն խմբում է Իտալիայի, Բոսնիա և Հերեցեգովինայի, Ֆինլանդիայի, Հունաստանի և Լիխտենշտեյնի հետ: