Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում կմրցեն Բրազիլիայի եւ Արգենտինայի հավաքականները։ Բուքմեյքերները ֆավորիտ են համարում բրազիլացիներին, որոնց հաղթանակի հավանականությունը գնահատվում է 1․80 գործակցով։ Արգենտինայի հաղթանակի գործակիցն է 4․80, ոչ ոքին՝ 3․40։

Բրազիլիայի եւ Արգենտինայի հավաքականների նախորդ հինգ հանդիպումներում (երեք ընկերական, երկու պաշտոնական) երեք հաղթանակ են տարել բրազիլացիները, մեկ հաղթանակ՝ արգենտինացիները, մեկ հանդիպում էլ ավարտվել է ոչ ոքի։

Այս գիշեր կայանալիք Բրազիլիա - Արգենտինա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 04։30-ին (հունիսի 3)։