Փոփոխություն է տեղի ունեցել բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզչական շտաբում, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Երիտասարդ մարզիչ Վլադիմիր Մարկարյանի փոխարեն հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի օգնականի պարտականությունները կկատարի Գարիկ Բաղդասարյանը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Մարկարյանին՝ քրտնաջան աշխատանքի համար: Հայաստանի հավաքականի նախկին բռնցքամարտիկը կշարունակի մարզչական աշխատանքն իր սաների հետ։