Թաիլանդի Պատտայա քաղաքում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Ստուգատեսի վերջին օրը պայքարի մեջ մտան գերծանր քաշային տղամարդիկ։ Հայաստանն այս քաշային կարգում ներկայացնում էին Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը։ Մինասյանը նվաճեց աշխարհի առաջնության արծաթե մեդալ, Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալ։

Գոռը, պոկելով 212 կգ և հրելով 448 կգ, երկամարտի 460 կգ արդյունքով նվաճեց արծաթե մեդալ։

Ռուբենը, պոկելով 192 կգ և հրելով 245կգ, երկամարտում գրանցեց 437 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ։

Այս քաշային կարգում հաղթող դարձավ Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն՝ երկամարտի 484 կգ արդյունքով։ Նա գերազանցեց աշխարհի՝ իր իսկ սահմանած 3 ռեկորդները՝ պոկումում, հրումում և երկամարտում։