Ինչպես արդեն հայտնել էինք, Ֆրանսիայում հայերը խաղաղ ցույց էին իրականացնում։ Նրանք փակել էին ճանապարհը՝ ի պաշտպանություն Արցախի: Քիչ առաջ մի քանի հոգի հարձակվեցին հայերի վրա։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ հարձակվողները եղել են թուրքեր, նրանց ձեռքին եղել է մուրճ, դանակ։ Մուրճով գլխին հարված ստացած հային շուտով ուղղաթիռով կտեղափոխեն հիվանդանոց։