Բրազիլացի դաշնակահարուհի Ռիտա Տաբեսը կիսամերկ վիճակում կատարել է բրազիլական «Կորինտիանսի» հիմնը: Այս մասին հաղորդում է Globo-ն:

Նա այդ քայլին է  դիմել` աջակցելու համար կին ֆուտբոլիստներին:  Դաշնակահարուհին նաև կարծում է, որ այս կերպ կատարելով հիմնը, ուշադրություն կսևեռվի  դասական երաժշտության վրա: 

Նա նաև նշում է, որ այս տեսահոլովակից հետո նրան այլ ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչներ նույնպես  խնդրում են կատարել իրենց ակումբի հիմնը: