Մեզ ոչ մեկ չի բարիշացրել: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անրդառնալով դեռևս անցյալ տարի տեղի ունեցած Արթուր Բաղդասարյան-Գագիկ Ծառուկյան բանավեճին և դրա շուրջ բարձրացված աղմուկին և լուրերին այս մասին նշեց ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ճիշտ է արդյո՞ք , որ նրանց բարիշացնելու հարցում մեծ դերակատարում է ունեցել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

«Մեզ ոչ մեկ չի բարիշացրել: Պատերազմ չի էլ եղել», - նշեց նա, հավելելով, որ ուղղակի խոսակցություն է եղել, որը հետո անցել-գնացել է:

«Դրանից հետո հարյուր անգամ հանդիպել, խոսել, քննարկել ենք: Ի վերջո որպես քաղաքական ուժերի ղեկավարներ, հնում կոալիցիայի անդամներ հանդիպումներ ենք ունեցել, ինչքան որ խոսվել է, անցել գնացել է: Այլ բան չկա», - նշեց նա:

Հիշեցնենք, որ օդանավակայանում երկրի նախագահ Սերժ Սարգսյանին դիմավորելու ժամանակ կոնֆլիկտ էր եղել քաղաքական ուժերի երկու ղեկավարների միջև:

Տեսանյութը՝ YerevanNews.am-ի