«Առաջին աշխարհամարտի 100-ամյակ. Մարդկանց տառապանքները Արևելյան Անատոլիայում» թեմայով դասախոսության ժամանակ Կանադայի հայ երիտասարդները թիկունքով են կանգնել Հայոց ցեղասպանությունը ժխտող դասախոսներին: 

Դասախոսության զեկուցողներն էին Ջասթին ՄաքՔարթին ու Բրյուս Ֆեյնը, իսկ կազմակերպիչը Կանադայի թուրքական ասոցիացիան է:

Կանադայի հայ երիտասարդության ֆեդերացիան (AYF) այս ակցիան իրականացրել է Հայ ուսանողների ասոցիացիայի (ASA) հետ համատեղ, ինչպես նաև մեծ ներդրում է ունեցել մարդասեր Կարո Արմենի ուսանողների ասոցիացիան:

Ինչպես հայտնում է «Armenian Weekly»-ն, մոտ լսարանի մեծ մասը՝ մոտ 70 ունկնդիրներ, չեն ընդհատել դասախոսությունը, բայց երբ պարզվել, թե ինչի մասին է խոսքը, նրան կտրուկ ոտքի են կանգնել ու կանգնել թիկունքով: Հայ ուսանողների բողոքը պաշտպանել են նաև հրեական ու հունական ուսանողական կազմակերպությունները, այդ թվում Տորոնտոյի համալսարանի հույն ուսանողների ասոցիացիան: