Անզոր և Շահիդ Գուբաշևների հարազատները չեն հավատում, որ իրենց որդիները կարող են մասնակից լինել ռուս հայտնի ընդդիմադիր Բորիս Նեմցովի սպանության գործին: Այս աղմկահարույց դեպքի առընչությամբ ձերբակալվել է 5 մարդ: 

Նրանցից մեկը Գուբաշևների հորեղբորորդի Զաուր Դադաեվն է, որը ավելի վաղ խոստովանել է հանցագործությանը մասնակից լինելու հանգամանքը: Սակայն իրավապաշտպանների հետ զրույցում նա հայտարարել է իր անմեղության և խոշտանգումների ենթարկվելու փաստի մասին: