ԱՄՆ-ում կրկին հետաքննում են սպիտակամորթ ոստիկանի կողմից սևամորթի սպանելու գործ: Այս անգամ կրակողին առաջադրվել է մեղադրանք: Ոստիկանը իր գործողությունները մեկնաբանում է իրեն ուղղված սպառնալիքներով: Սակայն անցորդներից մեկը նկարահանել է կրակելու պահը: 

Պարզվել է, որ ոստիկանը մի քանի անգամ կրակել է փախչողի հետևից, որը, ամենայն հավանականությամբ, անզեն է եղել: Իսկ նկարահանողին ԱՄՆ-ում արդեն հերոս են համարում: