Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրը ռուսական НТВ հեռուստաընկերությունը կցուցադրի «Ցեղասպանություն. սկիզբը» փաստագրական ֆիլմը: Հեռուստաընկերության կայքում հրապարակված հոդվածում ասվում է, որ հայոց ազգի նկատմամբ Ցեղասպանությունն իրականացվել է Օսմանյան կայսրության կառավարման տարիներին՝ 1915թ.-ին: 

Համաձայն որոշ աղբյուրների՝ այն շարունակվել է մինչև XX դարի 20-ական թվականները: Այս սարսափելի դեպքերը հայերի պատմությունը բաժանեցին 2 մասի՝ «առաջ» և «հետո»: