Մարդուն հաջողվել է շատ բարձունքների հասնել, երբեմն նաև իրեն ենթարկեցնել բնության տարերքները: Միակ բանը, որին մարդն առ այսօր չի կարողանում պարտության մատնել՝ մահն է: Այն միշտ այցելում  է անսպասելի, անգամ եթե հոգեբանորեն պատրաստ են լինում դրան: Եվ միակ բանը, որ մնում է անել, դա նրա հետ հաշտվելն է: Այս հետաքրքիր տեսահոլովակը մի փոքրիկ պատմություն է կյանքի ու մահվան հավերժական ու անզիջում պայքարի մասին: