Զեմֆիրայի «Хочешь?» երգը հետսովետական ժամանակաշրջանի ամենատարածված հիթերից մեկն է: Նույնիսկ 15 տարի անց այն առաջացնում է այն նույն էմոցիաները, ինչպես առաջին անգամ լսելուց հետո: Զուր չէ, որ ժամանակին այս երգը Լյուդմիլա Գուրչենկոյի երգացանկում զբաղեցնում էր իր պատվավոր տեղը:

Այս տեսանյութում ռուսական ֆիլմերի հատվածներից կատարված մոնտաժը բավականին հետաքրքիր է ստացվել և տպավորություն է, որ դերասաններն իրենք են կատարում հայտնի երգը: