Երեկ կեսգիշերին ոստիկանները կանգնեցրել են մեքենան, որի վրա եղել է «Սուտ Նիկոլ» գրառումը։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում տեղեկացնում է «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը։ Նա նաև տեղեկացնում է, որ ոստիկանները ծեծել են մեքենայի վարորդին, իսկ մեքենայում գտնվող կանանցից մեկի մատը կոտրել են․«Էսօր «սուտ Նիկոլ» գրառման համար ոստիկանները շատ կոպիտ ձևով բերման են ենթարկում մեքենայի վարորդին, որի տեսանյութն ունեմ, կտեղադրեմ իմ էջում։ Սա է Նիկոլ Փաշինյանի ողջ տեսքը, սա է ժողովրդի թեկնածուն։

Սերժ Սարգսյանի ժամանակ անգամ էսպիսի բան չի եղել»,-իր էջի ուղիղ եթերում հայտարարեց Նարեկ Սամսոնյանը։