Ճապոնացի գիտնականները, որոնք ուսումնասիրում են երկրի վրա կյանքի ծագումը, մոդելավորել են այն պայմանները, որոնք ծագում են, երբ աստղակերպն ընկնում է օվկիանոս: Պարզվել է, որ նման իրադարձության դեպքում ջրի մեջ ձևավորվում են բարդ օրգանական միացություններ, ինչպիսիք են ամինաթթուները: Արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում:

Կա վարկած, որ առաջին «կյանքի աղյուսները» երկիր են փոխանցվել տիեզերքից: Սա հաստատում է ամինաթթուների և այլ բիոմոլեկուլների առկայությունը երկնաքարերում: Այն վիճարկվում է բարդ օրգանական նյութերի էնդոգեն ծագման կողմնակիցների կողմից, որոնք պնդում են, որ ՌՆԹ-ի և ԴՆԹ-ի նախնիները կարող էին ձևավորվել երկրային պայմաններում:

Tohoku համալսարանի, նյութագիտության ազգային ինստիտուտի (NIMS), բարձր ճնշման գիտության և տեխնոլոգիաների առաջատար հետազոտությունների կենտրոնի (HPSTAR) և Օսակայի համալսարանի հետազոտողները առաջարկել են երրորդ տարբերակ: Նրանց կարծիքով, բարդ օրգանական մոլեկուլները կարող էին առաջանալ, տիեզերական մարմնի՝ երկնաքարի օվկիանոս ընկնելով:
Հեղինակները լաբորատոր պայմաններում կրկնել են երկնաքարի՝ ջրի մեջ ընկնելու պայմանները և ուսումնասիրել են այդ գործընթացում պարզ նյութերի`ածխաթթու գազի, ազոտի, ջրի և երկաթի միջև առաջացած ռեակցիաները:

Ըստ հեղինակների՝ արդյունքները կիրառելի են ոչ միայն վաղ երկրի, այլև՝ Մարսի համար: Համարվում է, որ ինչ-որ ժամանակ Կարմիր մոլորակի վրա օվկիանոս է եղել, իսկ ածխաթթու գազը և ազոտը մթնոլորտի հիմնական բաղադրիչներն են եղել:
Զարգացման վաղ փուլերում Մարսի, ինչպես նաև երկրի վրա, երկնաքարերի ու աստղակերպների ընկնելը սովորական երևույթ է եղել, և ազդեցությունների հետևանքով առաջացած ամինաթթուների ձևավորումը միանգամայն կարող էր լինել կյանքի ծագման առաջին քայլը, ասում են գիտնականները:

Հետագայում հետազոտողները պլանավորում են ուսումնասիրել ավելի բարդ քիմիական ռեակցիաներ, ներառյալ երկնաքարերը կազմող օրգանական մոլեկուլների մասնակցությամբ: