«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գերիների վերադարձը սկսեց, երբ էդ հարցերի շուրջ բողոքի ցույցերը դադարեցին։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, շուտով երկրորդ խումբ գերիները կփոխանակվեն։ Ինչի՞ մինչ այդ չէր լինում։ Եթե որևէ հարցով հնարավոր ա հարևան պետության մեջ էնքան անկայուն քաղաքական վիճակ ստեղծել, որ մյուս բոլոր հարցերն առկախվեն, ապա ինչո՞ւ դա չանել։ Ավելին, քանի դեռ ցույցեր էին ընթանում, նոր գերեվարվածներ եղան։ Նույնը անհայտ կորածների հարցի դեպքում ա տեղի ունենում։ Քանի դեռ կարելի ա դիերի դուրս բերումը երկարացնել ու դրանով ապակայունացնել վիճակը, գործընթացը դանդաղելու ա։ Քանի դեռ Հայաստանն ալեկոծվում ա քաղաքական անցուդարձից, կարելի ա մի քանի գյուղ էլ վերցնել ու մեկնաբանության լայն հնարավորություն տվող հայտարարության տեքստում ի օգուտ Ադրբեջանի զիջումներ կորզել՝ խաղարկելով առօրեական հարցերը։ Եթե էսօր թիվ մեկ հարցը «Սյունիքը հանձնելն» ա, ապա Սյունիքում ճանապարհին հայտնվելու են ադրբեջանական դրոշով 7 հոգի։ Մնացածն արդեն մեդիայի գործն ա։
Սա ճահիճ ա, որի տրամաբանությունն էն ա, որ ինչքան շարժվում ես, ավելի ես մխրճվում։ Ինչքան ուզում ես դուրս գալ, էնքան նպատակիցդ ավելի ես հեռանում։ Կարելի ա երկար մտածել՝ ով ա սրանում մեղավոր։ Ես կարծում եմ՝ քաղաքական ներկա ու նախկին բոլոր դերակատարները։ «Նախկինները»՝ որ ամայացրել են քաղաքական դաշտը։ «Ներկաները»՝ որ նոր ալտերնատիվների համար հնարավորություններ չեն ստեղծել ու ժողովուրդը պատանդ ա մնացել նախկինների ու ներկաների միջև։ Մեկը մյուսից էնքան վատն են, որ մարդիկ գերադասում են տանը նստել ու դանդաղ խելագարվել ստեղծված իրավիճակից՝ անորոշությունից, վտանգի զգացողությունից, անելանելիությունից։
Ես գիտեմ, որ գրառումը կարդացողների մեծ մասի մոտ հարց ա առաջանալու՝ բա դո՞ւք ինչ եք առաջարկում բացի երկար ու ձիգ տեքստեր գրելը։ Էդ հարցը տալիս են բոլորը, այդ թվում՝ իրական, ոչ վիրտուալ ընկերներս։ Բայց հենց նրանք էլ ոչնչացնելու են ցանկացածին, ով ալտերնատիվ կառաջարկի։ Երկար եմ մտածել ու հանգել նրան, որ կապ չունի՝ ալտերնատիվն ինչ կլինի, որովհետև ստեղծված իրավիճակից բոլոր ելքերը առանց անորոշ կորուստների և/կամ վտանգների չեն լինի։ Էդ դեպքում հարկ կլինի ընտրել որոշակի ներկայի ու անորոշ ապագայի միջև։ Մեր խիստ ռացիոնալ հավաքական հանրությունը հակված ա որոշակիության, առավել ևս էս վիճակում։ Ես դա հասկանում ու ընդունում եմ։ Էդ դեպքում եկեք կայունացնենք իրավիճակը ու դրանով մոտեցնենք արտահերթ ընտրությունների օրը։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ճակատագիրը կանխորոշված ա, բայց նա չի գնալու, քանի դեռ հրապարակում նրանք են, որոնց մեծ մասը իր հետ հավասար պետք ա պատասխանատվություն կրեր ստեղծված իրավիճակի համար»։