Մայրաքաղաքի բակային տարածքների ասֆալտապատման, առանձին դեպքերում էլ՝ փոսալցման աշխատանքների ծավալը 2013թ.-ին կազմում է 1 միլիոն 100 հազար քառակուսի մետր:
Գործընթացն այժմ ավարտական փուլում է: Ընդամենը 2-3 վարչական շրջաններում է, որ այս ուղղությամբ ծրագիրը դեռ շարունակվում է: Երևանի քաղաքապետարանի 2013թ. շինբարեկարգման ծրագիրը մեկնարկել էր մարտ ամսից: Այսօր արդեն ասֆալտապատվել , բարեկարգ ու պատշաճ տեսքի են բերվել 1000-ից ավելի բակեր ու միջբակային ճանապարհներ: Հաշված օրեր անց մասնագիտական տեխնիկան միայն նոր գոյացած անհարթություններն ու փոսերը վերացնելու համար դուրս կգա փողոցներ: Ընթացիկ տարում ևս հատուկ ուշադրություն դարձվեց ծայրամասային փողոցների ասֆալտապատմանը, որտեղ բարեկարգման աշխատանքների անհրաժեշտությունը հրատապ էր դարձել: Հիշեցնենք, որ ասֆալտապատման ընթացիկ տարվա ծավալները ռեկորդային էին`2.5 միլիոն քառակուսի մետր: