Լրագրող Անի Ավետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թուրքիայի փոխնախագահի խոսքը լսեցի։ Թուրքական բոլոր առաջատար կայքերը սխալ են ներկայացրել թուրք պաշտոնյայի ասածը։
Ֆուաթ Օքթայը ոչ թե ասում է Փաշինյանը մեկնելու է Թուրքիա, այլ հղում է անում ավելի վաղ այս թեմայով Փաշինյանի արած արտահայտությանը, որ Հայաստանը կընդունի հրավերը։
Երկրորդ անգամ թուրքական մեդիան այսպիսի խայծ է նետում։ Առաջին անգամ Չավուշօղլուն էր՝ ճիշտ նույն ձևով։
Սա արդեն դիտավորություն է և նշանակում է, որ թուրքերին պետք է Փաշինյանի Անթալիա գնալը։ Եվ ավելի հստակ է մի բան՝ ՀՀ վարչապետի այցը Թուրքիա պետք է այնքան թանկ ծախել Թուրքիայի վրա, որքան առնվազն իրենք ծախեցին թռիչքների վերականգնումը։ Ավելիի մասին լռեմ։
Արձանագրենք միայն, որ թուրք լրագրողների խայծը բացահայտելը հայ լրագրողների համար տևում է ճիշտ այնքան, որքան իրենց պաշտոնյայի հարցազրույցը լսելն ու դժվար հավատան՝ թարգմանելը։ Թերագնահատում եք պարոնայք ֆահրեթիններ»: