Ուսանողներից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրանք է առաջադրվել դեկանի տեղակալին. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ա. Թ-ն, 2002-2022 թվականների ընթացքում զբաղեցնելով ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալի պաշտոնը, ունենալով դոցենտի կոչում և հանդիսանալով ֆակուլտետի կառավարման կոլեգիալ մարմնի անդամ, ակնհայտ ապօրինի գործողության համար ուսանողներից ստացել է կաշառք, ինչպես նաև կատարել պաշտոնեական կեղծիք:
Մասնավորապես` Ա. Թ-ն, նույն ԲՈՒՀ-ի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ֆինանսներ բաժնի 1-ին կուրսում դասավանդելով Մաթեմատիկական անալիզ առարկան, իր լիազորությունների շրջանակներում ակնհայտ ապօրինի գործողության, այն է՝ նույն ֆակուլտետի երկու ուսանողի կողմից հիշյալ առարկայի քննությունը վերահանձնելու ժամանակ վերջիններիս դրական գնահատելու և այդ կերպ նրանց համալսարանից հեռացվելու հանգամանքը կանխելու նպատակով 2022թ. փետրվարի 25-ին ԵՊՀ վարչական շենքում գտնվող իր աշխատասենյակում հանդիպել է հիշյալ ուսանողների ազգականներ ներկայացած անձանց, որոնցից պահանջել ու անձամբ ստացել է 96.424 ՀՀ դրամին համարժեք 200-ական ԱՄՆ դոլար և 20.000 ՀՀ դրամ կաշառք:
Կաշառքի առարկան ստանալուց հետո` նույն օրը, Ա. Թ-ն վերը նշված ուսանողներից ընդունել է քննությունը և համապատասխան գիտելիքներ չունենալու պայմաններում քննական առարկայի լուծարքային տեղեկագրում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ նրանց կողմից դրական գնահատական ստանալու վերաբերյալ, այնուհետև` տեղեկագիրը դրել շրջանառության մեջ:
Ուսանողներից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար Ա. Թ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/ և 314-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Այս թեմայով
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
ՌԴ-ն տաջիկներից հետո զանգվածաբար արգելում է Ուզբեկստանի եւ Ղրղզստանի քաղաքացիների մուտքը
«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից. ՊՆ-ն մանրամասներ է հայտնում
ԱՄՆ-ը պետք է դադարեցնի բոլոր ռազմական և անվտանգության հատկացումներն Ադրբեջանին. ԱՄՆ կոնգրեսականներ
Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով նորից հարվածել է Օդեսայի մարզին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Ոստիկանությունն այսօր ավելի քան քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա Սողոմոնյան
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ոստիկանության Իջեւանի բաժանմունք բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին
ԱՄՆ-ը մտադիր է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ 2023 թվականին Արցախի դեմ ագրեսիայի համար
24 ժամ ջուր չի լինելու
Հույսը միջազգային ճնշումներն են. ՀՀ իշխանության հետ այլեւս ոչ ոք հույս չի կապում. «Հրապարակ»
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է` ինչ հերթականությամբ է իրականացվելու սահմանազատումը
Ադրբեջանն ընդամենը փորձում է հակադարձել Ֆրանսիային, որն ի պատիվ իրեն, պաշտպանում է հայերին․ Ֆրանսիայի ՆԳ նախարար
Իսրայելի պաշտպանության նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարն այցելել են Գազայի հատվածի հետ սահման
Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ»
Եթե ադրբեջանցիների երևալու խնդիր է, կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել. Փաշինյանը՝ Կիրանցի դպրոցի մասին
ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը. «Ժողովուրդ»
Կիրանց-Ոսկեպարհ ճանապարհից բերման է ենթարկվել 31 քաղաքացի
Կիրանցում իրավիճակը լարվել է․ կան բերման ենթարկվածներ
Կիրանցի հատվածում ունենք սահմանազատման ենթակա 11 կետ. առաջիկա օրերին կսկսենք սահմանազատումը. Փաշինյան
ԱՄՆ-ը պետք է դադարեցնի բոլոր ռազմական և անվտանգության հատկացումներն Ադրբեջանին. ԱՄՆ կոնգրեսականներ
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
ԱՄՆ-ը մտադիր է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ 2023 թվականին Արցախի դեմ ագրեսիայի համար
Իսրայելի պաշտպանության նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարն այցելել են Գազայի հատվածի հետ սահման
Վրաստանի նախագահն ու վարչապետը պաշտպանության ուժերի օրվա կապակցությամբ փոխադարձ մեղադրանքներ են փոխա...
Չեռնոգորիայում մտցվում է 7-ժամյա աշխատանքային օր
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է` ինչ հերթականությամբ է իրականացվելու սահմանազատում...
1
24 ժամ ջուր չի լինելու
2
Ադրբեջանն ընդամենը փորձում է հակադարձել Ֆրանսիային, որն ի պատիվ իրեն, պաշտպանում...
3
ԱՄՆ-ը մտադիր է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ 2023 թվականին Արցախի դեմ ագր...
4
ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը. «Ժողով...
5
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան
Հույսը միջազգային ճնշումներն են. ՀՀ իշխանության հետ այլեւս ոչ ոք հույս չի կապում. «Հրապարակ»
Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ»
ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը. «Ժողովուրդ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»