Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 24-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու դեպքում՝ նոր թիմում կարող է վաստակել տարեկան մոտ 60 միլիոն եվրո, հաղորդում է El Debate-ը։

Այդ գումարը կձեւավորվի աշխատավարձից եւ իմիջային ու գովազդային իրավունքներից ստացած եկամուտից։


Որոշ տվյալներով՝ Մբապեի մայրը մի քանի ամիս առաջ արդեն սկսել է բանակցություններն Արքայական ակումբի հետ։

Սպասվում է, որ Մբապեի տրանսֆերը տեղի կունենա հաջորդ ամիս։ Ֆուտբոլիստը չի ցանկանում նախապատրաստական փուլը սկսել ՊՍԺ-ի հետ։ Փարիզյան թիմը արձակուրդից կվերադառնա հուլիսի 15-ին։

ՊՍԺ-ն Մբապեի տրանսֆերից ակնկալում է 180-200 միլիոն եվրո։