Ճապոնական գլխավոր Հոնսյու կղզու հյուսիսում գտնվող Աոմորի քաղաքի իշխանությունները նախատեսում են էլեկտրաէներգիա արտադրել ձյան միջոցով։ «Նիկեյ» թերթը հաղորդել է, որ նոր տեխնոլոգիայի կիրառմամբ գործնական փորձը նախատեսվում է սկսել դեկտեմբերին:

Փորձը կիրականացվի տեխնոլոգիան մշակող Տոկիոյի Էլեկտրական հաղորդակցության համալսարանի և Forte-ի հետ համատեղ։ Դրա համար քաղաքային իշխանությունները լողավազան են հատկացրել փակ դպրոցում։

Փողոցների մաքրման ժամանակ հավաքված ձյունը կլցվի լողավազան, որի ներսում սառնագենտով խողովակներ կանցկացվեն։ Սառնագենտի ջերմաստիճանների տարբերության պատճառով միավորի այն մասով, որը սառչում է ձյունով, և այն մասով, որը տաքացվում է արտաքին օդով և արևով, կստեղծվի սառնագենտի կոնվեկտիվ հոսք: Այն պտտելու է էլեկտրաէներգիա արտադրող տուրբին:

Տոկիոյի էլեկտրական հաղորդակցության համալսարանի պրոֆեսոր Կոջի Էնոկիի հաշվարկների համաձայն՝ էլեկտրաէներգիա արտադրելու այս մեթոդի արդյունավետությունը կարող է ավելի բարձր լինել, քան արևային մարտկոցների օգտագործումը։ Բացի դրանից, էլեկտրաէներգիա արտադրելու համար ձյան օգտագործումը էկոլոգիապես շատ ավելի մաքուր է:

Փորձը կտևի մինչև հաջորդ տարվա մարտ ամիսը։ Ապագայում մշակողները նախատեսում են բարձրացնել տեխնոլոգիայի արդյունավետությունը՝ օգտագործելով ոչ միայն արտաքին օդը և արևը սառնագենտը տաքացնելու համար, այլև ստորգետնյա տաք աղբյուրների ջերմությունը: Սա կբարձրացնի ջերմաստիճանի տարբերությունը համակարգի ներսում և, համապատասխանաբար, կբարձրացնի դրա արդյունավետությունը:

Նմանատիպ տեխնոլոգիա մշակում է ճապոնական Mitsui O.S.K նավային ընկերությունը