Ամերիկացի Ջոնաթան Թրեյփը փորձելու է հատել Ատլանտյան օվկիանոսը կախված հելիումով լցված 370 օդային փուչիկներից: Թրեյփը երկինք է բարձրացել Մեն նահանգից: նրան ուղեկցելու են եկել մի քանի տասնյակ մարդ:
Սպասվում է, որ Ատլանտյան օվկիանոսով թռիչքը կարող է տևել երեքից վեց օր: Կախված օդային ալիքներից հավանական է, որ Թրեյթը կիջնի Հյուսիային Աֆրիկայում կամ Նորվեգիայում:
Սա 39 ամյա Ջոնաթանի առաջին թռիչքը չէ օդային փուչիկներով: 2010 թվականի մայիսին նա աշխարհում առաջին մարդն էր դարձել, որ փուչիկների օգնությամբ հաղթահարել էր Լա Մանշի նեղուցը: Ավելի վաղ նա համաշխարհային ճանաչում էր ստացել, երբ թռիչքի ժամանակ օգտագործել էր ոչ թե ավանդական զմաբյուղով, այլ գրասենյակային բազկաթոռով: Այս անգամ օդային փուչիկները նրան բարձրացրել են փրկամակույկի մեջ: