2023թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստան է այցելել 630 հազար զբոսաշրջիկ։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի տուրիզմի կոմիտեից։

Ընդ որում, այս ցուցանիշը 35 տոկոսով ավելի է, քան 2019թ. առաջին չորս ամիսներին։ Թվի 52 տոկոսը ռուս զբոսաշրջիկներ են, շատ են նաեւ զբոսաշրջիկներն Իրանից եւ Վրաստանից։