Այսօր սպորտային մարմնամարզության Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր Վահագն Դավթյանն ամուսնանում է։ Հայաստանի հավաքականի անդամի ընտրյանը Մարի Պետրոսյանն է։ Զույգի պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում։ Հարսանեկան արարողությանը ներկա են սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամները, այդ թվում աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը։ Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 15-ին Թուրքիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում Վահագն Դավթյանը օղակների վարժությունում նվաճեց արծաթե մեդալ եւ դարձավ Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն։

Нет описания фото.Возможно, это изображение 4 человека, свадьба и текст